ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.03.2020 | 00:05
Իմաս­տու­թ­յան պսա­կը Տի­րոջ հան­դեպ եր­կ­յուղն է։ Նա է, որ ծլեց­նում է խա­ղա­ղու­թ­յուն և կա­տա­ր­յալ ա­ռող­ջու­թ­յուն, տես­նում և քն­նում է ա­մեն բան։ Նա է, որ բխեց­րեց ի­մաս­տու­նի խրա­տը և գի­տու­թ­յու­նը, բարձ­րաց­րեց նրանց փառ­քը, ով­քեր ու­նեն այն։ Ի­մաս­տու­թ­յան ար­մա­տը եր­կ­յուղն է Տի­րո­ջից, և նրա ոս­տե­րը` եր­կար կյան­քը։ Տի­րոջ հան­դեպ եր­կ­յու­ղը վա­նում է մեղ­քը, իսկ եր­կ­յուղ չու­նե­ցո­ղը չի կա­րող ար­դա­րա­նալ։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 1. 22-27
Դիտվել է՝ 4161

Մեկնաբանություններ